Մեղրիի Ադելյան փողոցում կկատարվեն բարեկարգման աշխատանքներ. Մեղրիի համայնքապետարան

· Մեղրի

Մեղրիի Ադելյան փողոցում կկատարվեն բարեկարգման աշխատանքներ. Մեղրիի համայնքապետարան

Մեղրիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ Մեղրի քաղաքի Ադելյան 15 Ա և 15 Բ շենքերի

զբոսայգու կառուցման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով անհրաժեշտ է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 6-ը համայնքապատկան տարածքներից, ճանապարհամերձ հատվածներից հեռացնել շահագործումից դուրս եկած տրանսպորտային միջոցների թափքերը, ինչպես նաև շինարարական աղբը, ավազը և այլ կուտակված ջարդոնները։

Նշված ժամկետում տարածքները չմաքրելու և պահանջը չկատարելու դեպքում իրավախախտում կատարած անձինք կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և իրենց թափքերը կտեղափոխվեն աղբավայր։