Բացահայտիր Սյունիքը-Անգեղակոթի ջրամբար

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը-Անգեղակոթի ջրամբար

Անգեղակոթի ջրամբարը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Որոտան գետի վրա: Այն շահագործման է հանձնվել 1977 թվականին՝ որպես Որոտանի հիդրոհամալիրի կարևորագույն բաղադրիչ, և մտնում է Որոտանի կասկադի մեջ:

​Ջրամբարի մակերեսը 0.54 կմ² է, ջրատարողությունը՝ 3.4 միլիոն մ³ (օգտակար ծավալը՝ 0.55 միլիոն մ³): Պատվարը բետոնախճաքարային է, երկարությունը՝ 70 մ, իսկ բարձրությունը՝ 29.4 մ:

​Անգեղակոթի ջրամբարից դեպի Տոլորսի ջրամբար հոսող Որոտան գետի մեջ բաց թողնվող ջրերը կարգավորվում են հատակային ջրթող կառուցվածքով (ջրթողքը՝ 2.9 մ³/վ): Ջրամբարն օգտագործվում է էներգետիկ և ոռոգման նպատակներով:

​Տեղակայումը՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Որոտան գետի վրա, Անգեղակոթ բնակավայրի հարևանությամբ

Կոորդինատները՝ 39.5447° N, 45.9625° E