Բացահայտիր Սյունիքը - «Ցուրաբերդ» ամրոց

«Ցուրաբերդ» ամրոցը IX դարի վերջի և X դարի պատմական հուշարձան է, որը գտնվում է Սյունիքի մարզի Սվարանց գյուղում: Միջնադարյան գրավոր սկզբնաղբյուրներում այն հիշատակվում է նաև «Ցուրաքար» և «Ցուր» անուններով: Այն համարվել է Սյունյաց աշխարհի ամենաանառիկ բերդերից մեկը:
990-ական թվականներին Սյունիքում բռնկվում է երրորդ ապստամբությունը, որի գլխավոր կենտրոնն ու հենակետը դարձյալ վերականգնված «Ցուրաբերդ» ամրոցն էր: 1000 թվականին Սյունյաց Վասակ թագավորը իշխան Սևադային հանձնարարում է վերջնականապես ճնշել ապստամբությունը, ինչից հետո ամրոցը հիմնահատակ ավերվում է:
Ամրոցի տարածքը տեղակայված է բարձրադիր, լեռնային և դժվարանցանելի տեղանքում՝ շրջապատված ժայռոտ զանգվածներով, կանաչապատ լանջերով ու մշուշապատ գագաթներով, որոնք էլ ապահովել են նրա բնական պաշտպանվածությունն ու անառիկությունը:
Տեղակայում՝ ՀՀ Սյունիքի մարզ, գ. Սվարանց գյուղից հվ, Երևան-Սիսիան խճուղուց աջ։
Կոորդինատներ՝ 39°22′00″N 46°13′08″E
Լուսանկարը `Hushardzan. am-ի