Բացահայտիր Սյունիքը-Գետաթաղի Սուրբ Աստվածածին եկեղեցի

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը-Գետաթաղի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Գետաթաղի Սուրբ Աստվածածին եկեղեցին Սյունիքի մարզի պատմամշակութային կարևոր հուշարձաններից է, որը դարեր շարունակ ծառայել է որպես տարածաշրջանի հոգևոր ու մշակութային կենտրոն:

​Կառույցը թվագրվում է 1651–1652 թվականներին: Եկեղեցին կառուցված է եռանավ բազիլիկ ճարտարապետական տիպով՝ անմշակ և կոպտատաշ տեղական քարերով: Այն աչքի է ընկնում իր պարզ ու գեղեցիկ կառուցվածքով: Հատկապես ուշագրավ է գլխավոր մուտքի կամարակապ հարդարանքը, որը զարդարված է նուրբ փորագրություններով, երկրաչափական ու բուսական նախշերով և կողքերին տեղադրված խաչքարերով:

Եկեղեցու հարակից տարածքում պահպանվել են պատմական տապանաքարեր և խաչքարեր, որոնց վրա քանդակված են հայկական ավանդական խաչեր ու հավերժության խորհրդանիշեր:

​Տեղակայումը՝ Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Սիսիան համայնք, Գետաթաղ գյուղ:

Կոորդինատները՝ 39°25′29″N, 46°07′17″E (39.4247° N, 46.1214° E)