Բացահայտիր Սյունիքը․ 17-18-րդ դարերի մատուռը Համլետավանում

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը․ 17-18-րդ դարերի մատուռը Համլետավանում

Սյունիքի մարզի Համլետավան գյուղի կենտրոնում է գտնվում 17-18-րդ դարերով թվագրվող պատմամշակութային արժեք ներկայացնող մատուռը:

​Սրբատեղին ամբողջությամբ վերանորոգվել է բարերար Արսեն Թադևոսյանի միջոցներով:

Վերականգնման աշխատանքների շրջանակում բարեկարգվել է հարակից տարածքը, տեղադրվել են նոր քանդակազարդ խաչքար, ցանկապատ, նստարաններ, գիշերային լուսավորության համակարգ, ինչպես նաև ավանդական հայկական նախշազարդերով քարե աղբյուր-հուշարձան:

​Տեղակայում՝ Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, գյուղ Համլետավան (կենտրոնական հատված):

​Աշխարհագրական կոորդինատներ՝ 39.1558° N, 46.5204° E

​Լուսանկարը `Հուշարձանների պահպանության Սյունիքի մարզային ծառայության