Բացահայտիր Սյունիքը- Համլետավանի (Աչաղուի) ջրվեժը

Համլետավանի (Աչաղուի) ջրվեժը Սյունիքի մարզի բնական հրաշալիքներից է և համարվում է Հայաստանի ամենաբարձր ջրվեժը՝ ունենալով 106 մետր բարձրություն: Այս տպավորիչ ջրվեժը սեզոնային բնույթ ունի. այն իր ողջ հզորությամբ ու գեղեցկությամբ ներկայանում է գարնան ամիսներին, երբ սնվում է ձնհալքի ջրերով:
Ջրվեժին մոտենալը իսկական արկած է բնության և քայլարշավների սիրահարների համար: Երթուղին միջին բարդության է: Համլետավան բնակավայրից մինչև ջրվեժ ընկած հեռավորությունը մոտ 3 կմ է: Ճանապարհի առաջին կեսը՝ 1.5 կմ-ն, անցնում է բաց տեղանքով, իսկ մյուս 1.5 կմ-ն ձգվում է խիտ ու կանաչապատ անտառի միջով՝ առանց հստակ արահետի, ինչը քայլարշավին հաղորդում է առանձնահատուկ վայրի շունչ:
Տեղակայումը՝ Հայաստան, Սյունիքի մարզ, Համլետավան գյուղ (Կապան-Քաջարան հատված)
Կոորդինատները՝ 39.196305, 26.230910