Բացահայտիր Սյունիքը-Գորիսի «Քարե անտառը»

· Գորիս

Բացահայտիր Սյունիքը-Գորիսի «Քարե անտառը»

Գորիսի «Քարե անտառը», որը հայտնի է նաև որպես «Գորիսի բուրգեր», Հայաստանի բնության ամենաինքնատիպ ու հեքիաթային տեսարժան վայրերից մեկն է:

Լեռնալանջերին տեղակայված այս բնական հրաշալիքն ունի հրաբխային ծագում և իրենից ներկայացնում է սուր գագաթներով նեղ ժայռերի, քարե սյուների ու անսովոր տեսք ունեցող քարերի միասնություն:

Տարածքն իսկապես հիշեցնում է քարացած «ծառերով» լի հեքիաթային մի անտառ:

​Այս բնական բրգաձև գոյացումներն առաջացել են արտածին ուժերի ներգործությամբ՝ նեոգենի հրաբխածին բեկորային հաստույթի համեմատաբար թույլ ցեմենտացված տուֆաբրեկչիաների վրա:

Դրանք տարբեր ձևերի ժայռային մնացուկներ են, որոնք լանջերին բարձրանում են 10-20 մետր, երբեմն էլ՝ ավելի մեծ բարձրությամբ: Առանձին «բուրգեր» ունեն նաև յուրօրինակ սնկերի տեսք:

​Գորիսի «բուրգերի» նման բնական գոյացումներ կան նաև Խնձորեսկ, Խնաձախ և Բայանդուր գետակների ավազաններում:

​Տեղակայումը՝ Հայաստան, Սյունիքի մարզ, Գորիս քաղաքի արևելյան մաս:

Կոորդինատները՝ 39°30'38"N 46°20'40"E