Բացահայտիր Սյունիքը-Սուրբ Մինաս եկեղեցի (Քրատակի եղցի)

Սուրբ Մինաս եկեղեցին, որը հայտնի է նաև Քրատակի եղցի անվանումով, Սյունիքի մարզի ուշագրավ պատմամշակութային կոթողներից է: Այս պատմական սրբավայրը թաքնված է թավ ու խոնավ անտառի խորքում:
Եկեղեցին կառուցված է կոփածո քարերով, ներսից թաղակապ է, իսկ արտաքինից ունի երկթեք տանիք: Ներսի հարդարանքում առանձնանում է բեմի կամարը, որը միակն է՝ շինված սրբատաշ քարերով:
Եկեղեցու բակում պահպանվել են մի քանի խաչքարեր (որոնցից մեկը՝ խոշոր) և ժայռաբեկորներ, որոնցից մի քանիսի վրա առկա են արձանագրություններ:

Սրբավայր հասնելու համար անհրաժեշտ է ոտքով իջնել ոլոր-մոլոր արահետներով:
Տեղակայումը՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Բարձրավան գյուղից դեպի Որոտան իջնող ձորալանջ, գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա
Կոորդինատները՝ 39.3881° N, 46.3328° E