Մահացած զինծառայողը Մեղրիում էր ծառայում

· Մեղրի

Մահացած զինծառայողը Մեղրիում էր ծառայում

Քնչական կոմիտեն հայտնում է, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՔԿ-ից հայտնում են, որ կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։ Միաժամանակ, ուշագրավ է, որ հաղորդագրության մեջ չի նշվում, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է նախաձեռնվել քրեական վարույթը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։

«Հրապարակի» տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Մեղրիի զորամասերից մեկում։ Նա եղել է ժամկետային զինծառայող։