Էլեկտրաէներգիայի անջատումներ Սյունիքի մարզում օգոստոսի 13-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Սյունիքի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.
10։00-12։00 Կապան քաղաք՝ Դավիթ-Բեկ դպրոց, Կարմրաքար գյուղ մասնակի
10։00-13։00 Արավուս, Խնածախ, Խողնավար, Կոռնիձոր, Վահատուր, Տեղ, Քարաշեն գյուղեր
12։00-14։00 Կարմրաքար գյուղ մասնակի, Կոռնիձոր գյուղ
14։00-16։00 Տեղ գյուղ
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: