Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում օգոստոսի 13-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ օգոստոսի 13-ին ժամը 10:00- 21:00-ն կդադարեցվի ք. Գորիս Սաթյան, Գետափնյա, Գալստյանի, Գորիս Գյուղ, Ա.Բակունց փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: