Էլեկտրաէներգիայի անջատումներ Սյունիքի մարզում օգոստոսի 7-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Սյունիքի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.
10:00-11:00 Կապան քաղաք՝ Թումանյան փողոց 6, 8, Ռ. Մելիքյան փողոց 6 հասցեներ
10:00-12:00 Թղկուտ, Լիճք, Վարդանիձոր և Տաշտուն գյուղեր
10:00-13:00 Ծղուկ, Սառնակունք և Սպանդարյան գյուղեր
11:30-14:30 Սիսիան քաղաք՝ Մյասնիկյան փողոց մասնակի, Նիկողայոս Ադոնցի փողոց, Քաղաքապետարան, Սիսիանի ավագ դպրոց
12:00-14:00 Տանձավեր գյուղ
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: