Ճանաչենք Սյունիքի մարզի հերոսներին -Վուրգ Արշակի Ոսկանյան. Արցախյան ազատամարտի նվիրյալն ու նրա անցած ուղին

· Սյունիքի Մարզ

Ճանաչենք Սյունիքի մարզի հերոսներին -Վուրգ Արշակի Ոսկանյան. Արցախյան ազատամարտի նվիրյալն ու նրա անցած ուղին

Վուրգ Արշակի Ոսկանյանը ծնվել է 1941 թվականի մայիսի 28-ին Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում: Աշխատել է Սիսիանի թիվ 1 դպրոցում որպես զինղեկ՝ իր նվիրումով ու հայրենասիրական դաստիարակությամբ կրթելով երիտասարդ սերունդներին:

​Նա ակտիվորեն կազմակերպել է «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը Սիսիանում: 1989 թվականին Վուրգ Ոսկանյանի մտահղացմամբ և «Ղարաբաղ» կոմիտեի աջակցությամբ Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ կառուցվել է Հայոց ցեղասպանության 74-րդ տարելիլցը խորհրդանշող հուշարձանը:

​Արցախյան ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից նա երկրապահ կամավորների ջոկատով մասնակցել է ռազմական գործողություններին: Կռվել է Զանգեզուրի, Տավուշի և Արցախի պաշտպանական դիրքերում՝ ցուցաբերելով մեծ անձնվիրություն:

​Վուրգ Ոսկանյանը

հերոսաբար զոհվել է 1993 թվականի մարտի 31-ին Արցախի Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղի մարտական հենակետում:

​Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի համար նա հետմահու պարգևատրվել է 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով:

​Հերոսի հիշատակը վառ է պահվում ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Նրա անվամբ է կոչվում Սիսիանի թիվ 4 դպրոցը, ինչպես նաև Արցախի Վուրգավան գյուղը: Վակունիսում բացվել է հուշահամալիր՝ նվիրված 11 սիսիանցի ազատամարտիկների, այդ թվում՝ Վուրգ Ոսկանյանի հիշատակին:

2001 թվականին Վակունիսի դպրոցը վերանվանվել է նրա անունով, 2012 թվականին Սիսիանի Ազատամարտիկների հրապարակում տեղադրվել է Վուրգ Ոսկանյանի հուշարձանը (քանդակագործ՝ Գետիկ):