Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Գորիս և Մեղրի համայնքներում. ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի՝ 2026թ․ օգոստոսի 3-ի թիվ 364-Ա որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի բազմաբնակավայր համայնքներում 2026 թվականի հոկտեմբերի 25-ին նշանակվել են համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։
Մեղրի համայնքի նորընտիր ավագանին իր լիազորությունները կստանձնի ոչ շուտ, քան նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հաջորդ օրը։
Գորիս համայնքի նորընտիր ավագանին իր լիազորությունները կստանձնի ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո 5-րդ օրը, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող օրը ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները կհամարվեն դադարած, և այդ նույն օրը Գորիս միավորված համայնքի ավագանու անդամները կստանձնեն իրենց լիազորությունները: