Հարկադիր կատարման շարժական գրասենյակ Տաթև համայնքում. Տաթևի համայնքապետարան

Տաթևի համայնքապետարանը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին
. ժամը 12.00-13.00` Տաթև,
. ժամը 14.00-15.00 `Հալիձոր,
. ժամը 15.00-16.00 `Շինուհայր,
.16.00-17.00 ` Խոտ
բնակավայրերի վարչական շենքերի հարակից տարածքում կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը։
Հարկադիր կատարման ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։