Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ
· Գորիս

Շարունակում ենք լրագրողական հետաքննությունը «Գորիսի բազմագործառութային պետկան քոլեջ» ՊՈԱԿ-ում կատարված ու կատարվող ապօրինությունների ուղղությամբ․․․
Եվ այսպես՝ 2025 թ․ դեկտեմբերի 30-ին պաշտոնապես լուծարվում է «Գորիսի պետական քոլեջ» հարյուրամյա կրթական հաստատությունը, բայց․․․ Արմինե Կոլյանը հասնում է նրան, որ չի փակվում լուծարված քոլեջի բանկային երկու հաշիվը, ու այդ հաշիվները շարունակում են մնալ ակտիվ մինչև ս․թ․ հունիս․․․
Արմինե Կոլյանը, չունենալով նման իրավունք, ամիսներ շարունակ մուտք է գործում բանկային այդ հաշիվներ՝ օգտագործելով իր՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Շուշանիկ Հովհաննիսյանի ունեցած գաղտնաբառը (վերջինս 2025 թ․ տարեվերջին՝ մի քանի օր, եղել էր լուծարվող քոլեջի տնօրենի պարտականությունները կատարող)։
Բանկային հաշիվներն ապօրինաբար ակտիվ պահելուն և այն դիտարկելուն, բանկային ինչ-ինչ գաղտնիքներ իմանալուն ու իր հանցակիցներին տրամադրելուն զուգահեռ՝ տիկինը (դարձյալ ապօրինաբար) չի արխիվացրել լուծարված քոլեջի կնիքը։
Այսինքն՝ չկա քոլեջը, բայց գործում են բանկային հաշիվներն ու կնիքը․․․
Թե վեց ամսվա ընթացքում ինչ գործարքներ են կատարվել լուծարված քոլեջի կնիքի և բանկային հաշիվների միջոցով, թե բանկային ինչ գաղտնիքների արտահոսք է կազմակերպվել, թե ինչ նպատակով են ակտիվ պահվել լուծարված քոլեջի հաշիվները՝ հետաքննության մարմինները պետք է պարզեն․․․
Որքան էլ տարօրինակ է՝ Արմինե Կոլյանը լուծարված քոլեջի բանկային հաշիվները դիտարկելու, գուցե և ինչ-ինչ գործարքներ կատարելու ապօրինի թույլտվությունը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ ինչ-որ մարդկանց (դեռևս անհայտ) միջնորդությամբ։
Առայժմ մեզ չի հաջողվել ճշտել ֆինանսների նախարարության այն պաշտոնյայի անունը, ով նման ապօրինի թույլտվություն է տվել տվյալ պարագայում մասնավոր անձ հանդիսացող Արմինե Կոլյանին։
Ավելին `սկզբնաղբյուր կայքում