Բացահայտիր Սյունիքը-«Զանգեզուր» արգելավայր

«Զանգեզուր» արգելավայրը բնության հատուկ պահպանվող տարածք է Հայաստանի Սյունիքի մարգում:
Այն հիմնադրվել է 2009 թվականի հոկտեմբերի 15-ին (ՀՀ կառավարության N 1187-Ն որոշմամբ)՝ մարգագետնատափաստանային, ենթալպյան և ալպյան էկոհամակարգերի, ինչպես նաև տեղի հազվագյուտ լեռնային բնաշխարհի, անկրկնելի լանդշաֆտների և վտանգված կենդանական ու բուսական տեսակների պահպանության նպատակով:
Արգելավայրը կառավարվում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից, որը հոգ է տանում Հարավային Հայաստանի բնության հարստության պահպանման համար:
Տարածքի մակերեսը կազմում է 17 368.77 հեկտար:
Այն տեղակայված է Բարգուշատի լեռնաշղթայի հարավային և Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերին՝ ծովի մակարդակից 2600–3904 մետր բարձրության վրա:
Տեղակայումը՝ Հայաստան, Սյունիքի մարզ
Կոորդինատները՝ 39°16′33″N 46°12′40″E