Շամբի ջրամբար տանող ճանապարհի հիմնանորոգումը մոտենում է ավարտին. Սիսիանի համայնքապետարան

· Սյունիքի Մարզ

Շամբի ջրամբար տանող ճանապարհի հիմնանորոգումը մոտենում է ավարտին. Սիսիանի համայնքապետարան

Շամբ բնակավայրում ավարտին են մոտենում Ս-8-10, /Ս-8-48/–Շամբի ջրամբարի պատվար՝ «Մարգարիտա» տանող ավտոճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները։

Ծրագրի շրջանակում վերակառուցվում են ճանապարհի երթևեկելի հատվածը, մայթերն ու կողնակները, հիմնանորոգվում է կամուրջը, ինչպես նաև բարելավվում են հարակից ենթակառուցվածքները։

Աշխատանքների ամբողջական ավարտից հետո Շամբ բնակավայրը կունենա ժամանակակից չափանիշներին համապատասխան, բարեկարգված ճանապարհ՝ ապահովելով բնակիչների ու այցելուների առավել հարմարավետ ու անվտանգ տեղաշարժը։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆինանսավորմամբ։

Սիսիանի համայնքապետարան