Հիշատակի և խնկարկման միջոցառումներ Սյունիքի համայնքներում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, Սյունիքի մարզի տարբեր համայնքներում նախատեսված են հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ։
Գորիսում արարողությունները կմեկնարկեն դեռևս ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց դեպի հուշահամալիր ձգվող ջահերով երթով, իսկ ապրիլի 24-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ծաղկեդրում, որին կհաջորդի հուշ-ցերեկույթ Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցում։
Մեղրի համայնքում հարգանքի տուրքը կմատուցվի երկու քաղաքներում. ժամը 11:00-ին Ագարակում ծաղիկներ կխոնարհվեն Եղեռնի զոհերի հիշատակը անմահացնող խաչքարին, իսկ ժամը 12:00-ին Մեղրի քաղաքում ծաղկեդրում կկատարվի Փարամազի հուշակոթողի մոտ։
Տեղ համայնքում ևս ժամը 12:00-ին բնակիչները հրավիրվում են մասնակցելու Հերոսների պուրակում կայանալիք հարգանքի տուրքի արարողությանը և հուշ-ցերեկույթին՝ ի հիշատակ անմեղ զոհերի։