Սիսիանում շարունակվում է Խանջյան փողոցի բազմաբնակարան շենքերի հարակից փողոցների հիմնանորոգումը. Սիսիանի համայնքապետարան

· Սիսիան

Սիսիանում շարունակվում է Խանջյան փողոցի բազմաբնակարան շենքերի հարակից փողոցների հիմնանորոգումը. Սիսիանի համայնքապետարան

Մեծ թափով շարունակվում են Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի 1, 3, 5 և 7 բազմաբնակարան բնակելի շենքերի փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

Աշխատանքների ավարտից հետո հիմնովին կվերափոխվի նշված հատվածների ընդհանուր պատկերը՝ ապահովելով բարեկարգ ճանապարհային ենթակառուցվածք, անվտանգ երթևեկություն և բնակիչների համար առավել հարմարավետ կենսամիջավայր։

Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրով, որով նախատեսված է նաև հիմնանորոգել Որոտան 4ա և 4բ, ինչպես նաև Իսրայել Օրի 5, 7 և 9 բազմաբնակարան բնակելի շենքերի փողոցները։

Սիսիանի համայնքապետարան