Սիսիանում գյուղատնտեսական տեխնիկան կրկին կծառայի համայնքի գյուղացիական տնտեսություններին. Սիսիանի համայնքապետարան
· Սիսիան

«Սիսիան համայնքի տրանսպորտ» ՀՈԱԿ-ի հաշվեկշռում հաշվառված, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկաները կշարունակեն սպասարկել Սիսիան համայնքի բնակավայրերի գյուղացիական տնտեսություններին։
Գյուղատնտեսական տեխնիկաների ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել։
Բնակավայրերի գյուղատնտեսները կարող են հերթագրվել համապատասխան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, իսկ Սիսիան քաղաքի գյուղատնտեսները՝ Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնում։