Մ-2 ճանապարհի Սպանդարյան–Անգեղակոթ հատվածում շարունակվում են նորոգման աշխատանքները. Ճանապարհային դեպարտամենտ

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Սպանդարյան-Անգեղակոթ հատվածում (կմ190+000-կմ196+140) ընթացքի մեջ են միջին նորոգման աշխատանքները։
Մոտ 6կմ ճանապարհահատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։
Հիշեցնենք, որ միջին նորոգում է կատարվում նաև նույն ճանապարհի մեկ այլ՝ «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ 13.4կմ երկարությամբ տեղամասում։