Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի բացառիկ համերգը՝ Մեղրիում. Մեղրիի համայնքապետարան
· Մեղրի

Հուլիսի 29-ին Մեղրի համայնքը հյուրընկալեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին։
Երեկոյի ընթացքում հանդիսատեսը վայելեց համաշխարհային և հայկական դասական երաժշտության գլուխգործոցները։
Համերգային ծրագրում ընդգրկված էին Մաքս Բրուխի Ջութակի կոնցերտը, որի մենակատարն էր Սերգեյ Խաչատրյանը, ինչպես նաև Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը՝ Էդուարդ Թոփչյանի դիրիժորությամբ։
Համերգը կազմակերպվել էր Զանգեզուրի (ԶՊՄԿ) և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատների (ԱՊՄԿ) գործընկերությամբ։
Միջոցառման ավարտին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց Էդուարդ Թոփչյանին և Սերգեյ Խաչատրյանին՝ Մեղրիում այս բացառիկ մշակութային երեկոն կյանքի կոչելու և բարձր արվեստը համայնքի բնակիչներին հասանելի դարձնելու համար։
Ի նշան երախտագիտության և հարգանքի՝ համայնքի ղեկավարը նրանց նվիրեց «Արևաբույր Մեղրի» գրքի 1-ական օրինակ։