Սիսիանում մեկնարկել է «Կինո Որոտան»-ի հարակից նոր զբոսայգու կառուցումը. Սիսիանի համայնքապետարան

· Սիսիան

Սիսիանում մեկնարկել է «Կինո Որոտան»-ի հարակից նոր զբոսայգու կառուցումը. Սիսիանի համայնքապետարան

Մեկնարկել են Սիսիան քաղաքի «Կինո Որոտան»-ի հարակից զբոսայգու կառուցման աշխատանքները։ Այս պահին տարածքում իրականացվում են քանդման և շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումներ։

Ծրագրի շրջանակում տարածքն ամբողջությամբ կբարեկարգվի և նոր տեսք կստանա։ Կկառուցվեն հետիոտնային հարմարավետ ուղիներ, կտեղադրվեն նստարաններ ու ժամանակակից լուսավորության համակարգ, կստեղծվեն կանաչապատ և հանգստի գոտիներ։

Զբոսայգուն առանձնահատուկ գեղեցկություն ու գրավչություն կհաղորդի լուսային գերժամանակակից էֆեկտներով հագեցած երգող շատրվանը։

Սիսիանի համայնքապետարան