Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ «Lada Granta»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գլորվելով հայտնվել ձորում

Այսօր՝ ապրիլի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 12։00-ի սահմաններում Ագարակ-Երևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Արայիկ Ա․-ն իր վարած «Lada Granta» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գլորվելով հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

