Մեկնարկել է «Շուկայի զարգացող ՓՄՁ դերակատարների» աջակցության մրցութային հայտադիմումների ընդունումը. ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

Տրվել է «Շուկայի զարգացող ՓՄՁ դերակատարների» աջակցության մրցութային հայտադիմումների ընդունման մեկնարկը։
Ովքե՞ր կարող են դիմել
Սյունիքում գրանցված և գործող ՓՄՁ-ներ, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին
• Առնվազն 2 տարվա գործունեության փորձ հետևյալ ոլորտներից մեկում՝
- Գյուղատնտեսություն / գյուղմթերքի վերամշակում (բացառությամբ առաջնայինից),
- արդյունաբերություն,
- զբոսաշրջություն և հյուրընկալություն։
• Նախորդ տարի ունեցել են 15-ից մինչև 115 մլն ՀՀ դրամ շրջանառություն
• Ունեն կամ վարձակալության պայմանագրով տնօրինում են բիզնես գործունեության համար նախատեսված գույք կամ տարածք Սյունիքի մարզում
• Ունեն առնվազն 2 մշտական աշխատակից
• Ունեն առնվազն 5 մատակարար Սյունիքի մարզից, որոնք մատակարարում են հումք կամ ծառայություններ (օրինակ՝ ֆերմերներ, փոքր բիզնեսներ և այլն) ։
Դրամաշնորհային աջակցություն՝ €10,000-ից մինչև €18,000-ին համարժեք ներդրում
Հարցերի և մանրամասների համար միացեք մեր տեղեկատվական հանդիպումներին, որոնք տեղի կունենան՝
օգոստոսի 6-ին՝ առցանց
Տեղեկատվական հանդիպումներին մասնակցելու համար գրանցվեք հետևյալ հղումով՝ https://forms.cloud.microsoft/e/wL4JirzTgr
Միայն գրանցված մասնակիցները կստանան առցանց հանդիպման հղումը։
Ձեր հարցերը կարող եք ուղղել նաև էլեկտրոնային փոստի միջոցով [email protected] հասցեին մինչև օգոստոսի 10-ը։
Ավելին `այստեղ