Սիսիանի արտադրանքը՝ «Սյունիքի բարիքներ» ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում. Սիսիանի համայնքապետարան
· Սիսիան

Սույն թվականի հուլիսի 24-ին Կապան քաղաքում կայացած «Սյունիքի բարիքներ» խորագիրը կրող տաղավարային էքսպո-ցուցահանդեսին իր առանձին տաղավարով մասնակցել է նաև Սիսիան համայնքը։
Համայնքը ներկայացրել են «Zangezur Wine», «Սիսիան կաթ» և «Sisian Ceramics» ընկերությունները՝ ցուցադրելով տեղական արտադրության գինիները, կաթնամթերքն ու կերամիկական ձեռագործ իրերը։
Այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Սիսիանի արտադրական ներուժին, տեղական արտադրանքի բազմազանությանը, ինչպես նաև համայնքի ավանդույթներն ու մշակութային առանձնահատկություններն արտացոլող ստեղծագործություններին։
Ցուցահանդեսը մեկ հարթակում համախմբել է Սյունիքի մարզի բոլոր համայնքների արտադրողներին՝ նպաստելով տեղական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը, նոր գործարար կապերի ձևավորմանն ու իրացման հնարավորությունների ընդլայնմանը։
Սիսիանի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում՝ լավագույնս ներկայացնելով համայնքի արտադրական, ստեղծագործական և զբոսաշրջային ներուժը։