Գորիսը Կապանում ներկայացրել է Սյունիքի համն ու հյուրընկալությունը. Գորիսի համայնքապետարան

· Գորիս

Գորիսը Կապանում ներկայացրել է Սյունիքի համն ու հյուրընկալությունը. Գորիսի համայնքապետարան

Գորիս համայնքը մասնակցել է Կապանում անցկացված «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» միջոցառմանը

Կապանը, որը ճանաչվել է ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք, հյուրընկալել է բազմաթիվ հյուրերի և պատվիրակությունների։

Միջոցառմանը մասնակցել է նաև Գորիս համայնքը՝ ներկայանալով «Սյունյաց բարիքներ» խորագիրը կրող տաղավարով։

Գորիս համայնքի ինը բնակավայրեր ներկայացրել են իրենց ավանդական ուտեստները՝ կազմակերպելով համտես և հյուրասիրություն։

Տաղավարը դարձել է Սյունիքի հարուստ խոհարարական ժառանգության և հյուրընկալության գեղեցիկ արտացոլումը, որտեղ ներկաները, այդ թվում՝ արտասահմանցի հյուրերը, հնարավորություն են ունեցել ծանոթանալու և համտեսելու Սյունյաց համեղ ու ինքնատիպ բարիքները։

Մթնոլորտն ամբողջացրել է մշակութային ձևավորումը, որն ընդգծել է տարածաշրջանի ավանդույթներն ու ինքնությունը՝ ստեղծելով ջերմ և հիշարժան միջավայր բոլոր այցելուների համար։