Բացահայտիր Սյունիքը- Շինուհայրի ջրվեժ

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը- Շինուհայրի ջրվեժ

Շինուհայրի ջրվեժը ջրագրական բնության հուշարձան է Հայաստանի Հանրապետությունում։

Այն գրանցված է ՀՀ Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում, որտեղ ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության պետական հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։

​Ջրվեժը տեղակայված է գեղատեսիլ կիրճում՝ շրջապատված լեռնային հարուստ բուսականությամբ ու ժայռային ռելիեֆով։

Այն Սյունիքի մարզի ամենագրավիչ բնական անկյուններից է և գտնվում է Հին Խոտ գյուղից դեպի Հին Շինուհայր քարանձավային բնակավայր տանող արշավային երթուղու վրա։

​Տեղակայում և կոորդինատներ՝ ՀՀ Սյունիքի մարզ, Որոտանգետի ձախ կողմում՝ Հին Շինուհայրից 0.5 կմ հյուսիս-արևմուտք (Որոտանի կիրճում, Շինուհայր գյուղի մոտ, Հին Խոտ գյուղից Հին Շինուհայր տանող արշավային երթուղու վրա), 39.4294° N, 46.3311° E: