Տաթև համայնքի ղեկավարը պարգևատրել է Արտյոմ Սյունեցուն. Տաթևի համայնքապետարան

Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը շնորհակալագիր է հանձնել Շինուհայրի երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Արտյոմ Սյունեցուն՝ Վրաստանում հուլիսի 20-ին կայացած պարի միջազգային փառատոնում համույթի՝ Գրան Պրի մրցանակին արժանանալու կապակցությամբ։
Համայնքի ղեկավարն իր շնորհակալությունն ու բարձր գնահատանքն է հայտնել Արտյոմ Սյունեցուն՝ նվիրված և հետևողական աշխատանքի, ազգային մշակույթի պահպանման ու տարածման, ինչպես նաև Շինուհայրի և Տաթև համայնքի անունը միջազգային հարթակում պատվով ներկայացնելու համար։
Մաղթում ենք նորանոր հաջողություններ, ստեղծագործական ձեռքբերումներ և հաղթանակներ։