Ապրիլի 26-ին Սյունիքի մարզոմ հայտարարված է համամարզային շաբաթօրյակ

· Գորիս

Ապրիլի 26-ին Սյունիքի մարզոմ հայտարարված է  համամարզային շաբաթօրյակ

Գորիսի համայնքապետարանը

տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին Գորիս համայնքում նախատեսվում է շաբաթօրյակ, որի շրջանակներում կիրականացվեն տարածքների մաքրման, աղբահանության, կանաչապատման և այլ աշխատանքներ՝ ուղղված համայնքի բարեկարգմանն ու էկոլոգիական վիճակի բարելավմանը։

Համայնքապետարանը կոչ է անում բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, կազմակերպություններին և համայնքի բնակիչներին ակտիվորեն մասնակցել շրջակա միջավայրի մաքրման և բարեկարգման աշխատանքներին՝ իրենց ներդրումն ունենալով համայնքի ընդհանուր տեսքի բարելավման գործում։

Շաբաթօրյակի ընթացքում կուտակված աղբը տեղափոխելու համար զանգահարել «Գորիսի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ՝ +374 77 668499 հեռախոսահամարով։

Կարևոր է միասին պահպանել մաքրությունն ու խնամել մեր բնակավայրի յուրաքանչյուր անկյունը։

Միասին դարձնենք Գորիսը ավելի մաքուր, կանաչ ու հարմարավետ բնակավայր։