Տեղ համայնքը՝ «Սյունիքի բարիքներ» Էքսպո ցուցահանդեսում. Տեղի համայնքապետարան

· Տեղ

Տեղ համայնքը՝ «Սյունիքի բարիքներ» Էքսպո ցուցահանդեսում. Տեղի համայնքապետարան

Տեղ համայնքը մասնակցեց 2026 թվականի հուլիսի 24-ին Կապան քաղաքում կայացած «Սյունիքի բարիքներ» խորագիրը կրող տաղավարային Էքսպո ցուցահանդեսին։

​Տեղի տաղավարն աչքի ընկավ իր բովանդակալից ու ինքնատիպ ներկայացմամբ՝ լավագույնս արտացոլելով համայնքի աշխատասեր բնակիչների ստեղծագործ աշխատանքն ու տեղական հարուստ պոտենցիալը։ Այցելուներն ու միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու համայնքի լավագույն ավանդույթներին, տեղում համտեսելու և ձեռք բերելու Տեղում արտադրված բարձրորակ ապրանքատեսականին, ինչպես նաև վայելելու ջերմ ու հյուրընկալ մթնոլորտը։