Սիսիանում շարունակվում է բակերի հիմնանորոգումը. Սիսիանի համայնքապետարան
· Սիսիան

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի 1, 3, 5 և 7, ինչպես նաև Իսրայել Օրի փողոցի 5, 7 և 9 բազմաբնակարան բնակելի շենքերի հարակից տարածքների հիմնանորոգման աշխատանքները։
Ծրագրի արդյունքում տարիներ շարունակ չբարեկարգված տարածքները կստանան նոր և ժամանակակից տեսք՝ նպաստելով ոչ միայն բնակիչների առօրյա պայմանների բարելավմանը, այլև քաղաքի ընդհանուր բարեկարգ ու խնամված միջավայրի ձևավորմանը։