Քաջարանում մեկնարկում է «Ուսանողական ամառ 2026»-ը. Քաջարանի համայնքապետարան
· Քաջարան

Քաջարանի համայնքապետարանը ս/թ օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 23-ը կազմակերպում է ‹‹Ուսանողական ամառ 2025›› մարզամշակութային միջոցառումների շարք։
Քաջարանի համայնքապետարանը և ‹‹Ուսանողական ամառ 2026››-ի կազմկոմիտեն կանեն հնարավորինս՝ հետաքրքիր և հաճելի դարձնելու ձեր ամառային հանգիստը հայրենի Քաջարանում:
Բոլոր այն ուսանողները,ովքեր ցանկանում են մասնակիցը լինելու ‹‹Ուսանողական ամառ 2026››-ին, կարող են հուլիսի 27-ից մինչև հուլիսի 31-ը ներկայացնել փաստաթղթերը /անձնագրի և ուսանողական տոմսի պատճենները/ Քաջարանի համայնքապետարան՝ 1-ին հարկ, 108 աշխատասենյակ` ամեն օր, ժամը 10:00 – 17:00, բացի շաբաթ և կիրակի օրերին:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 3-21-81 կամ 3-51-81 հեռախոսահամարներին: