Կապանում սուբվենցիոն ծրագրով վերակառուցվում և ասֆալտապատվում են մի շարք ճանապարհներ. ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

· Կապան

Կապանում սուբվենցիոն ծրագրով վերակառուցվում և ասֆալտապատվում են մի շարք ճանապարհներ. ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

ՀՀ կառավարության 55% համաներդրմամբ՝ 94,1 մլն դրամ արժեքով սուբվենցիոն ծրագրով, վերակառուցվում և ասֆալտապատվում են Կապան քաղաքի Լեռնագործներ փողոցը, դեպի 1-ին նրբանցք տանող ճանապարհը, թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենքի բակն ու թիվ 13ա բազմաբնակարան բնակելի շենք տանող ճանապարհը։

Ընդհանուր 154,67 մլն դրամով՝ ՀՀ կառավարության 55% համաներդրմամբ, սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է Մ2 մայրուղուց մինչև Կապան քաղաքի Համլետավան թաղամաս տանող ճանապարհը։

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ