Արևիսում բարեկարգվում են ներբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհները. Սիսիանի համայնքապետարան

Սյունիքի մարզպետարանի կողմից տրամադրված տեխնիկայի միջոցով Արևիս բնակավայրում իրականացվում են ներբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ։
Իրականացվող աշխատանքները կնպաստեն բնակիչների և բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների անվտանգ ու անխափան տեղաշարժի ապահովմանը։