Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգով հանդես կգա Սյունիքի մարզում.Մեղրիի համայնքապետարան

Հուլիսի 29-ին ժամը 18:00-ին Մեղրին կհյուրընկալի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին։ Համայնքի բնակիչներն ու հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու բարձրարվեստ համերգային երեկո և ունկնդրելու աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ հնչող ստեղծագործությունները։