Մեղրիում կկայանա Ագարակի մարզադաշտի հենապատի հիմնանորոգման հանրային քննարկումը. Մեղրիի համայնքապետարան
· Մեղրի

Մեղրիի համայնքապետարանը բնակիչներին
հրավիրում է մասնակցելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի մարզադաշտի հենապատի հիմնանորոգման վերաբերյալ հանրային քննարկմանը, որը տեղի կունենա հուլիսի 30-ին, ժամը 16:00-ին, Ագարակ քաղաքի վարչական շենքում (հասցե՝ ք.Ագարակ, Գ.Նժդեհի 5/8)։
Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք զանգահարել Մեղրիի համայնքապետարա +374 286 4-35-00 հեռախոսահամարին (աշխատանքային օրերին ժամը 09:00-13:00 , 14:00-18:00-ն) կամ ներկայացնել բանավոր` հանրային լսման ընթացքում, ինչպես նաև կարող եք գրել [email protected] Էլ. փոստի հասցեին։