Մեղրիում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը. Մեղրիի համայնքապետարան

· Մեղրի

Մեղրիում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը. Մեղրիի համայնքապետարան

Հուլիսի 23-ին Մեղրի համայնքում հանդիսավոր մթնոլորտում մեկնարկեց 2026 թվականի ամառային զորակոչը։

Զորակոչի մեկնարկին նվիրված միջոցառման ընթացքում օրհնանքի, ողջույնի և ոգեշնչման խոսքերով հանդես եկան Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Սյունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արա Մկրտչյանը, Սյունիքի մարզպետի աշխատակազմի զորահավաքների բաժնի պետ Արտաշես Մարտիրոսյանը, Մեղրի համայնքի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը։

Միջոցառման ընթացքում ներկաները միասնական աղոթք հղեցին առ Աստված՝ խաղաղ, անվտանգ և պատվով ծառայության համար։

Համայնքի ղեկավարի կողմից նորակոչիկներին հանձնվեցին օրհնված խաչեր, աղոթագրքեր՝ ի նշան հավատքի և հայրենիքի հանդեպ զորացած պարտքի գիտակցման։

Միջոցառումն ուղեկցվեց մշակութային գեղեցիկ կատարումներով․ նորակոչիկ Արմո Մկրտչյանը հանդես եկավ երգով, իսկ «Արևիք» արվեստի դպրոցի «ԽաչՄան» պարային համույթի սաները իրենց գեղեցիկ ազգային պարով միջոցառմանը հաղորդեցին տոնական շունչ։

Մեղրիի համայնքապետարան