«ՈւսումնաՍԻՐՈւՄ» գրական-երաժշտական երեկո Գորիսում. Գորիսի համայնքապետարան
· Գորիս

Սիրո, գրականության և երաժշտության ջերմ մթնոլորտում անցկացվեց «ՈւսումնաՍԻՐՈւՄ» գրական-երաժշտական երեկոն։
Երեկոյի ընթացքում հնչեցին հայ և համաշխարհային հեղինակների սիրային ստեղծագործություններ՝ Մարսելա Բաբաջանյանի և Վաչե Մանվելյանի կատարմամբ։ Երաժշտական գեղեցիկ կատարումներով հանդես եկան Արա Ստեփանյանն ու Ջիվան Գևորգյանը։
Սիրո՝ ամենանուրբ, ամենահուզիչ ու հավերժական պատմությունները բեմականացված հատվածներով ներկայացրին Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններ Էլմիրա Լալաբեկյանն ու Մհեր Ղազարյանը։ Իրենց հուզիչ ասմունքով երեկոն հարստացրին Միքայել Մաշուրյանը և Նարեկ Պետրոսյանը։
Երեկոն վարեց Զոյա Օրդյանը։
Գեղեցիկ միջոցառման գաղափարի հեղինակներ Անի Առուշանյան և Քրիստինե Սարգսյան: