Կապան համայնքի ղեկավարը հյուրընկալել է Մարդու իրավունքների պաշտպանին. Կապանի համայնքապետարան

· Կապան

Կապան համայնքի ղեկավարը հյուրընկալել է Մարդու իրավունքների պաշտպանին. Կապանի համայնքապետարան

Հուլիսի 23-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորած պատվիրակությանը։

Գևորգ Փարսյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել Պաշտպանին Կապան այցի համար՝ կարևորելով մարդու իրավունքների գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը՝ հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ բնակչությունը բախվել է լուրջ մարտահրավերների։ Իր խոսքում համայնքի ղեկավարը Պաշտպանի ուշադրությունն է հրավիրել նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ առանձնակի ընդգծելով կապանցի Ալյոշա Խոսրովյանի հարցը և կարևորելով նրա իրավունքների պաշտպանությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին, ինչպես նաև ոլորտում առկա հիմնահարցերին՝ մասնավորապես երեխաների, խոցելի խմբերի և սոցիալական տարբեր խնդիրների առնչությամբ քաղաքացիների իրավունքների իրացմանը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակականության պատրաստակամությունը։