Բացահայտիր Սյունիքը- Ձորաստանի միջնադարյան մատուռը

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը- Ձորաստանի միջնադարյան մատուռը

Սյունիքի մարզի պատմամշակութային ժառանգությունը հարուստ է ինչպես միջնադարյան կոթողներով, այնպես էլ նորագույն շրջանի պատմական հուշարձաններով:

Հուշարձանների պահպանության Սյունիքի մարզային ծառայության տվյալներով՝ Ձորաստան բնակավայրն ու նրա շրջակայքն աչքի են ընկնում ուշագրավ պատմական օբյեկտներով, որոնք արտացոլում են տարածաշրջանի դարավոր պատմությունն ու հոգևոր կյանքը:

​

​Գյուղից դուրս՝ բնության գրկում, գտնվում է պատմական մեծ արժեք ներկայացնող 9-10-րդ դարերի մատուռը: Այս սրբատեղին այսօր էլ պահպանում է իր հոգևոր նշանակությունը տեղացիների ու ուխտավորների համար:

Մատուռի տարածքն ապահովված է պաշտպանիչ տաղավարով, որի տակ տեղադրված է քարե սեղան-սրբատեղին, խաչ, մոմավառության համար նախատեսված հատված, ինչպես նաև «Վերջին ընթրիքը» պատկերող սրբապատկերը:

​Տեղակայում՝ Ձորաստան գյուղ, Կապան համայնք, Սյունիքի մարզ, Հայաստանի Հանրապետություն (Հուշարձանը՝ գյուղի Մատուռը՝ գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք)

Կոորդինատներ՝ 39°15′54″N 46°22′06″E

Լուսանկարը `Հուշարձանների պահպանության Սյունիքի մարզային ծառայության