Էլեկտրաէներգիայի անջատումներ Սյունիքի մարզում հուլիսի 23-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Սյունիքի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.
10:00-12:00 Ակներ և Վերիշեն գյուղեր մասնակի
12:00-14:00 Ակներ և Վերիշեն գյուղեր մասնակի
11:30-14:30 Սիսիան քաղաք՝ Գրիգոր Լուսավորչի փողոց մասնակի, Տեր-Ղազարյան փողոց, Նիկողայոս Ադոնցի նրբանցք մասնակի, Նիկողայոս Ադոնցի փողոց 3, 6 և Սիսական փողոց 19 շենքեր
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: