ՀԿԱԾ շարժական գրասենյակը՝ Կապան համայնքի գյուղերում. Կապանի համայնքապետարան

· Կապան

ՀԿԱԾ շարժական գրասենյակը՝ Կապան համայնքի գյուղերում. Կապանի համայնքապետարան

Կապանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ 2026 թվականի հուլիսի 23-ին, ժամը 13։00-13։40` Կապան համայնքի Ծավ գյուղի կենտրոնում, ժամը 14։00-14։40՝ Սրաշեն գյուղի կենտրոնում, ժամը 15։00-16։00՝ Շիկահող գյուղի կենտրոնում և ժամը 16:20-17:00՝ Ճակատեն գյուղի կենտրոնում, կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը։

Հարկադիր կատարման ոլորտում Ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ Ձեր հարցերի պատասխանները։