ՍԻՍԻԱՆԻՑ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՄԵԿՆԵԼ Է ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

· Սիսիան

ՍԻՍԻԱՆԻՑ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՄԵԿՆԵԼ Է ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

Այսօր Սիսիանի զինվորական կոմիսարիատից Հայկական բանակ է մեկնել ամառային զորակոչի շրջանակում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված երիտասարդների հերթական խումբը։

Առաջիկայում նրանք կհամալրեն Հայկական բանակի շարքերը՝ ստանձնելով հայրենիքի պաշտպանության պատվաբեր առաքելությունը և կատարելով իրենց սահմանադրական պարտքը։

Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը հանդես է եկել խոսքով՝ զորակոչիկներին մաղթելով ուժ, տոկունություն, խաղաղ ու անվտանգ ծառայություն և բարի վերադարձ։

Սիսիանի համայնքապետարան