Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաններ է տեղադրել` իր ազգականներին ներգրավելով. Hraparak.am

· Մեղրի

Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաններ է տեղադրել` իր ազգականներին ներգրավելով. Hraparak.am

2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնական հրապարակը: Ըստ ծրագրի, քաղաքի կենտրոնական հրապարակի բարեկարգումից հետո պետք է տեղադրվեին արձաններ եւ լուսաձայնային շատրվաններ: 2 տարի է անցել, սակայն համայնքապետը խոստացած շատրվանները չի տեղադրել:

Մի քանի տարի առաջ նախագիծ կար, որ քաղաքի հրապարակում Գարեգին Նժդեհի արձանը պետք է տեղադրվեր, որպես ուժի եւ հաղթանակի սինվոլ, սակայն կառավարությունն այդ առաջարկությանը ոչ միայն չի պատասխանել, այլ՝ արգելել է Նժդեհի արձանի տեղադրումը: ՔՊ-ական համայնքապետն էլ, որոշել է, որ Նժդեհի փոխարեն մի քանի մարտիկների արձան կտեղադրի կենտրոնական հրապարակում, սրանով ցույց տալով մեղրեցու անկոտրում, մարտական ոգին:

Hraparak. am-ի տեղեկություններով ` հրապարակի բարեկարգման համար համայնքապետը ոչ մի տենդեր չի հայտարարել, բարեկարգումը կատարվել է համայնքապետ-ընկեր –սանիկ շրջանակներում, գումարների մի մասը մսխվել է, սակայն աշխատանքը մինչեւ վերջ չի կատարվել: Ասացին նաեւ, որ այդ ամենը կատարվել է առանց քաղաքաշինական և օրենքով նախատեսված փաստաթղթերի։

Մի քանի հարց ուղղեցինք համայնքապետ Խաչատուր Անդրեասյանին: Որքան գումար է հատկացվել քաղաքի կենտրոնական հրապարակի բարեկարգման համար. «Համ կապը լավ չի, համ էլ՝ արշավի եմ գնացել, կլինի՞ վաղը խոսենք»: Աշխատանքի ժամին արշավ եք գնու՞մ. «Խի պիտի չգնամ ո՞ր, ով ա ասել, որ իրավունք չունեմ գնալու աշխատանքի ժամին: Տեղակալներ ունեմ, իրենք բոլոր հարցերով զբաղվում են, իմ մոտ ազատ գրաֆիկա, ես համայնքապետ եմ, ես ամեն տեղ կարամ գնամ, որ ժամին ուզեմ, որտեղ ուզեմ կարամ գնամ, էսօր էլ՝ երեխաների հետ արշավ եմ եկել, երիտասարդական խորհուրդն ա»: Կասեք, ինչո՞ւ չեն տեղադրվել լուսաձայնային շատրվանները. «Մասնագետները եկան նայեցին, խորհուրդ չտվեցին այդտեղ շատրվանները տեղադրելու: Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականից, արժեքը չեմ կարող հիշել՝ մոտ 4-5մլն. դրամ կարող է լինել: Շատրվանները տեղադրվելու են ուրիշ պուրակում, այդ մրցույթը եղել ա:

-Համայնքապետարանի կողմից տենդեր հայտարարվե՞լ է աշխատանքները կատարելու համար, քանի՞ ընկերություն է հայտ ներկայացրել եւ ո՞ր ընկերությունն է կատարել աշխատանքները:

-Ինչ պարտադիր է տենդեր լինել, տենդեր պետք չի լինի, մենք այդ ամենը եռակողմ պայմանագրով ենք արել, գնում ենք կատարել՝ համայնք-կոմբինատ-հիմնադրամ: Տենդեր չի եղել, մենք առաջարկել ենք, տեսնենք ով, ինչ կարա, հարցում ենք արել, գները պայմանավորվել ենք, մարդիկ գնումը արել են, բերել են մեզ տվել, մենք էլ՝ տեղադրել ենք, մենք անձամբ ենք տեղադրել, ոչ մեկը չի եկել տեղադրել, մեր կոմունալ ծառայության աշխատակիցներն են տեղադրել:

Ավելին `սկզբնաղբյուր կայքում