Բացահայտիր Սյունիքը- Բողաքարի արգելավայր

Բողաքարի արգելավայրը բնության հատուկ պահպանվող տարածք է և Հայաստանի Հանրապետության 26 արգելավայրերից մեկը։
Այն կազմավորվել (ստեղծվել) է 1989 թվականին և զբաղեցնում է 2728 հեկտար մակերես։
Արգելավայրի ստեղծման հիմնական նպատակն է պահպանել Հայաստանի ֆլորային ու ֆաունային բնորոշ ներկայացուցիչներին, ինչպես նաև բուսական ու կենդանական աշխարհի էնդեմիկ և հազվագյուտ տեսակները։
Էնդեմիկ տեսակներից են՝ Սոսնովսկու վարդակակաչը, Թախտաջյանի խլածաղիկը և այլն։
Հազվագյուտ տեսակներից են՝ խոլորձները, արաքսյան կաղնին, սագասոխուկը։
Արգելավայրը տեղակայված է Հայաստանի հարավում՝ ՀՀ Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ ծովի մակերևույթից 1400-2100 մետր բարձրությունների վրա։
Կոորդինատներն են՝ 38°58′08″N 46°08′10″E։