Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ Սյունիքի մարզում

· Սյունիքի Մարզ

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ Սյունիքի մարզում

Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրի ներքո։

Սյունիքի մարզի մի շարք համայնքներում նախատեսված են հանրային քննարկումներ, բանախոսություններ և մշակութային ծրագրեր, որոնց նպատակն է արժևորել պատասխանատու քաղաքացու դերը պետության զարգացման գործում։

​Տեղ համայնքում միջոցառումը կմեկնարկի ժամը 12:00-ին՝ համայնքի մշակույթի տանը։

Ծրագրում նախատեսված են բանախոսություն, հարց ու պատասխան և մշակութային մաս։

Սիսիան համայնքում նույնպես ժամը 12:00-ին Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնի դահլիճում կանցկացվի հանդիպում, որի բանախոսն է իրավագետ, փաստաբան Սիրարփի Մարգարյանը։

Բանախոսությանը կհաջորդի տոնական մշակութային ծրագիրը։

​Մեղրի համայնքում միջոցառումը ևս կսկսվի ժամը 12:00-ին՝ մարզամշակութային կենտրոնում (Մեղրիի մշակույթի տուն)։

Բանախոսությամբ հանդես կգա Արսինե Սահակյանը, որին կհաջորդի մշակութային ծրագիր և խորհրդանշական ծառատունկ։

Տաթև համայնքում տոնական հանդիպումը նախատեսված է ժամը 14:00-ին՝ Շինուհայրի երաժշտական դպրոցում, որտեղ բացի բանախոսությունից և քննարկումից, ներկաները կմասնակցեն նաև մշակութային միջոցառման։

​Համայնքապետարանները սիրով հրավիրում են բոլոր բնակիչներին և երիտասարդներին՝ միասին քննարկելու մեր պետության ու հասարակության ապագան պատասխանատու և նվիրված քաղաքացու հայացքով։