Էլեկտրաէներգիայի անջատումներ Սյունիքի մարզում հուլիսի 21-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Սյունիքի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.
10:00-11:00 Տավրոս գյուղ
10:00-12:00 Աշոտավան, Արևիս, Բնունիս, Բռնակոթ, Թանահատ, Թասիկ, Հացավան, Սալվարդ և Տորունիք գյուղեր
10:00-13:00 Ագարակ, Եղվարդ և Ուժանիս գյուղեր
11:30-16:00 Բռնակոթ գյուղ
11:00-17:00 Թխկուտ, Լեհվազ, Այգեձոր և Վարդանիձոր գյուղեր
12:00-14:00 Աշոտավան գյուղ
13:00-14:00 Վանեք գյուղ
13:00-16:00 Խրանց գյուղ
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: