Շորթում՝ քոլեջի աշխատակցին տված պարգևավճարից, գաղտնալսում, իսկ պատգամավոր Արմենը «թույլ թեմա» է, նախարարն էլ «ինձ համար կանի այն, ինչ կասեն»

· Գորիս

Շորթում՝ քոլեջի աշխատակցին տված պարգևավճարից, գաղտնալսում, իսկ պատգամավոր Արմենը «թույլ թեմա» է, նախարարն էլ «ինձ համար կանի այն, ինչ կասեն»

Շարունակում ենք լրագրողական հետաքննությունը «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի հորինված տնօրեն Արմինե Կոլյանի առերևույթ հանցավոր գործունեության ուղղությամբ․․․

2025 թ․ դեկտեմբերի 3-ից 17-ը զբաղեցնելով «Գորիսի պետական քոլեջ» լուծարվող ՊՈԱԿ-ի տնօրենի աթոռը՝ պաշտոնակատարի կարգավիճակով, Արմինե Կոլյանը դեկտեմբերի 16-ին երկու դիմում է հղում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

Առաջին դիմումով խնդրում է իրեն ազատել «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պարտականություններից, երկրորդով՝ իրեն նշանակել «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։

Նախարարն ընթացք է տալիս դիմումներին և մի հրամանով՝ 2025 թ․ դեկտեմբերի 17-ից դադարեցնում «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմինե Կոլյանի լիազորությունները։

Մեկ այլ հրամանով այդ քոլեջի տնօրենի պարտականությունների կատարումը վերապահում է նույն քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Շուշանիկ Հովհաննիսյանին։

Երրորդ հրամանով դեռևս չստեղծված-չգրանցված «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակում Արմինե Կոլյանին (ի դեպ, նախարարն այդ կնոջը տվյալ պաշտոնում նշանակել էր մեկ անգամ ևս՝ 2025 թ․ հոկտեմբերին, հետո էլ ազատել)։

Ինչևէ, Արմինե Կոլյանը դեկտեմբերի 17-ից ազատվում է «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պարտականություններից, բայց․․․ Շարունակում է մնալ իր տեղում և հատկապես ֆինանսական գործարքները կատարել անձամբ, չունենալով նման լիազորություն, օգտագործելով լուծարվող քոլեջի տնօրենի պարտականությունները կատարող Շուշանիկ Հովհաննիսյանի ստորագրությունը։

Ավելին`սկզբնաղբյուր կայքում